Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե

Դեմիրճյան փողոցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից:

Հիշեցնենք՝ ԱԺ-ի մոտ աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ. ԱԺ նախագահը, ի պատասխան իրեն հայհոյող քաղաքացուն, համարժեք պատասխանել էր:

Միջադեպից հետո ոստիկանները բերման էին ենթարկել քաղաքացուն. նա «Համահայկական ճակատ»-ի նախագահ Արսեն Վարդանյանն է։

ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին փոխանցել էին, որ միջադեպի առնչությամբ իրականացվում են ստուգողական գործողություններ։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպը կազմակերպված է եղել, նաև գիտի, թե ում կողմից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ