![]()
Սյունիքի մարզում մարտի 26-ից առատ անձրևներ են:
Միայն Կապան քաղաքում մեկ օրում՝ մարտի 27-ին, թափվել է 47 մմ տեղում, ինչը կազմում է մարտ ամսվա նորմայի 75%-ը:
Այս մասին հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:
Հիշեցնենք՝ մարզում առատ տեղումների հետևանքով գետերը վարարել են, սկսվել են հեղեղումներ:
Կապանում փլուզվել է սելավատարի պատնեշը, քաղաքի մի հատվածում ջրի առատ հոսք է սկսվել:
![]()