![]()
Մարտի 6-ին՝ ժամը 22։24-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել կտրած-ծակած, արյունահոսող վնասվածքով 32-ամյա երիտասարդի։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին նախաքննական մարմին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 6-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Անդրանիկի փողոցում գտնվող ռեստորաններից մեկի մոտ 32-ամյա երիտասարդը վիճաբանել է 21-ամյա մի երիտասարդի հետ։
Վիճաբանության ընթացքում վերջինս կտրող-ծակող գործիքով ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել 32-ամյա երիտասարդին և նրա 60-ամյա ընկերոջը։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությունը շարունակվում է։
![]()