Անկախ մարդու կարգավիճակից՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հարգի մարդու արժանապատվության իրավունքը. Կոնջորյան

«Երբ որոշ քաղաքական շրջանակներ, քաղաքական ակտիվիստներ, հղում անելով պաշտոնյաների զսպվածության պարտավորությանը, խախտում են մարդու արժանապատվության հիմնարար նորմերը, հարձակվում են մարդկանց վրա, հայհոյում են, սադրելով մարդուն դնում են այնպիսի իրավիճակի մեջ, որ նա ստիպված է պաշտպանվել և պաշտպանել իր արժանապատվությունը, հետո պետք չի գալ ու ասել, բայց դուք՝ պաշտոնյաներդ, պետք է լինեք զուսպ: Համաձայն եմ, որ պաշտոնյաները պետք է լինեն զուսպ, բայց անկախ մարդու կարգավիճակից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հարգի Սահմանադրության նորմը, այն է՝ մարդու արժանապատվության իրավունքը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանը նաև նշեց. «Ընդհանուր առմամբ համաձայն եմ, որ մենք՝ պաշտոնյաներս, պետք է լինենք մի քանի անգամ ավելի պատասխանատու, քան այն քաղաքացիները, ովքեր չեն զբաղեցնում հանրային պաշտոններ, բայց այս դեպքում խոսքը չի գնում քաղաքացու և պաշտոնյայի միջև պարզ հարաբերությունների մասին, խոսքը գնում է քաղաքական ակտիվիստի, կուսակցական գործչի կողմից իրականացված սադրանքի մասին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ