Ոչ մի ընտրություն, ոչ մի ստվերային խաղ չի կարող վերադարձնել քեզ, ժողովուրդը արդեն վաղուց քեզ դուրս է շպրտել

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Հունանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով վերադառնալ ցանկացող Ռոբերտ Քոչարյանին։

Ռոբերտ Քոչարյան, դու անցյալի մաշված էջ ես՝ հին մտածողության կրող ու փորձում ես պահել այն, ինչ տարիներով կուտակել ես ոչ արդար ճանապարհով։

Քո կառավարման տարիները ոչ թե «կայունություն» էին, այլ թշվառություն ու սարսափ։ Աղքատության մեջ խրված ժողովուրդ, որի փողերը հոսում էին քո շրջապատի գրպանները։ Օլիգարխների կայսրություն, որտեղ ամեն ինչ՝ գործարաններից մինչև դատարաններ, վերածվել էր անձնական կալվածքի։ Եվ երբ ժողովուրդը 2008-ի մարտի 1-ին համարձակվեց բարձրաձայնել՝ «Բավական է», քո հրամանով փողոցները լցվեցին արյունով։ Դու չես փոխվել։ Նույն հին մտածողությամբ շարունակում ես երազել վերադարձի մասին՝ կարծես Հայաստանը դեռ քո անձնական ֆեոդալական իշխանության տակ է։ Բայց լսիր՝ այլևս երբեք դու չես ունենալու իշխանություն։

Հ.Գ. Ոչ մի ընտրություն, ոչ մի «վերադարձ», ոչ մի ստվերային խաղ չի կարող վերադարձնել քեզ այնտեղ, որտեղից ժողովուրդը արդեն վաղուց քեզ դուրս է շպրտել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ