Նորից իրենց ավտոբուսների շարասյունում հարցում են արել. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ռուսաստանցի օլիգարխ Տաշիր Սամոյի կեղծ սոցհարցումներին։

Նորից իրենց ավտոբուսների շարասյունում հարցում են արել… Ժողովրդին ու Կրեմլին խաբելու այս խմբակի մղումները ուղղակի Գինեսի գրքում գրանցման արժանի է։ 2021թ. Ռոբերտ Քոչարյանն էր այսպես դաժանորեն խաբել Մոսկվային ու հաջողությամբ հավատացրել, թե վարչապետ դառնալուն 5 րոպե է պակաս ու 50 տոկոսից ավել քվե է ստանալու։

Ռուսաստանի ԱԳՆ-ի Կովկասով զբաղվող պատասխանատուներին հանդիպած ու Հայաստան քննարկած օտարկրացի գործընկերներս նկարագրում էին նրանց շոկն ընտրություններից հետո ու քահ-քահ ծիծաղում.. Իսկ ես լսածիս չէի հավատում… Հիմա դեժավյու է… Երևի այս խմբակը չի պատկերացնում, թե հերթական անգամ Մոսկվային խաբելուց հետո ոնց են ճիպոտով ծեծելու…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ