Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթող է դարձել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարում:

Ինչպես հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, Հայկը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել է 1-2-րդ հորիզոնականները ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստերներ Արտյոմ Ուսկովի հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Հայկը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ