![]()
«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի խոսքով՝ ընտրություններով պետք է ամրապնդվի խաղաղության օրակարգը:
Վերջինս կարծում է, որ արմատական ընդդիմությունն իր հայտարարություններով օգնում է Ադրբեջանին՝ լեգիտիմացնելու ցանկացած գործողություն ՀՀ-ի դեմ:
«Այն իրականությունը, որում մեզ պահել և ապրեցրել են, դրսից թելադրված օդապարիկ է եղել, որի մեջ հայ ժողովուրդը արնահոսել է»,- ասում է նա:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին և Դաշնակցությանը՝ վերջինս նկատում է. «Քոչարյանը մի քանի անգամ սուտ մատնություններ է տվել Հայաստանի դեմ: 137-ամյա կուսակցությունը տարել փալասի պես փռել են Ռոբերտ Քոչարյանի ոտքերի տակ»:
Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, Բաբաջանյանն ասում է. «Մտածում են, որ միլիարդատեր են, կարող են մեր աղքատ վիճակից օգտվել: Այս մարդկանց համար ՀՀ-ն հայրենիք չէ, ՌԴ-ում է իրենց կապիտալը, սեփական ժողովրդին տեռորի են ենթարկում, պատերազմով սպառնում»:
«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդը միաժամանակ նկատում է. ««Հոկտեմբերի 27»-ից 6 ամիս առաջ Նաիրի Հունանյանին հորդորել և նրա մտադրությունը ողոքել են անձինք, որոնք այս ընտրություններում էլ կարևոր դերակատարներ են, ասել են՝ Վազգեն Սարգսյանին վերացնենք, Հայաստանը կփրկվի, նրա մեջ առաքյալի զգացողություն են սերմանել, և գնացել է այդ ոճրին: Այսօր էլ ասում են՝ Նիկոլ Փաշինյանին վերացնենք, Հայաստանը կփրկվի: Դաշնակցության ներսում բազմաթիվ նաիրիհունանյաններ կան: Պետք է պահենք Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական անվտանգությունը»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()