Վարդենիսի զորամասի վիճաբանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ վարժական հավաքի մասնակից է ձերբակալվել

Համացանցում տեղեկություններ են տարածվում Վարդենիսի զորամասում տեղի ունեցած վիճաբանության և զինծառայողների՝ վնասվածքներ ստանալու վերաբերյալ։

Քննչական կոմիտեից, «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան, հայտնեցին, որ վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածքի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի ողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ