ԿԳԲ-ական Քոչարյանը, ՀՅԴ-ն ու օլիգարխն ուզում են, որ Հայաստանն էլ Ղարաբաղի ճակատագրին արժանանա. Թումասյան

«Միակ բանը, ինչի համար Ռոբերտ Քոչարյանն օգտագործել է սփյուռքին, գումարների ներդրումն է եղել սեփական շահի համար: ՀՅԴ-ն էլ հայրենասիրությունը փորձել է վաճառել սփյուռքի մեր հայրենակիցների վրա: Այժմ էլ փորձում են Արարատ լեռը վաճառել մեզ վրա: Բա նախագահ եղած ժամանակ Քոչարյանը ինչո՞ւ չէր հռչակում, որ Արարատը մերն է, կամ ինչո՞ւ չէր ճանաչում Ղարաբաղի անկախությունը: Պոպուլիստական հայտարարություններով բաց վերքերի հետ է խաղում՝ Հայաստանի համար ստեղծելով լրջագույն վտանգներ»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեսակապի միջոցով ասում է վիրահայ հասարակական գործիչ Գիորգի Թումասյանը:

Ըստ նրա՝ այս մարդիկ ուզում են, որ Հայաստանն էլ Ղարաբաղի ճակատագրին արժանանա:

Վերջինս կարծում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չի ստում, երբ ասում է, որ իրենց չվերընտրվելու դեպքում պատերազմ է լինելու. «Վարչապետի գնահատականը 100 տոկոսով ճիշտ է: Ուզում են, որ Հայաստանը ծայրագավառ դառնա, պետականությունը չեղարկվի: «Պրիվետ Ռոբի» հետևանքները չենք մոռացել, իսկ այսօր մարդիկ կարող են հանդիպել Նիկոլ Փաշինյանին, խոսել, շփվել նրա հետ»:

Գիորգի Թումասյանի խոսքով՝ ուզում են իշխանությունը զավթել և հանձնել Ռուսաստանի կառավարմանը. «Օլիգարխն ուզում է զավթել իշխանությունը, հանձնել Կրեմլին, սակայն համոզված եմ, որ նման բան չի լինի: Ընտրություններին պետք է որոշենք՝ հանձնո՞ւմ ենք Հայաստանը ՌԴ-ին, թե՞ ոչ, գնո՞ւմ ենք Ղարաբաղի ճակատագրով, թե՞ ոչ»:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ