Սուրեն Պապիկյանը և Վինսեն Ժիրոն քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցերը

Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ։

photo_2026-03-26_18-51-27.jpg (102 KB)

Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։

«Քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր։

photo_2026-03-26_18-51-28.jpg (154 KB)

Անդրադարձել ենք նաև միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»,- սոցցանցի իր էջում գրել է նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ