Պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը 2026 թվականի մարտի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասվում է հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ