![]()
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով ընդդիմադիր գործընկերների մեղադրանքներին, նկատեց՝ նրանց թվում կան պատգամավորներ՝ սիրում են խոսել կոռուպցիայից, իրենց մեղադրում պարգևավճարներ ստանալու համար:
Պատգամավորի խոսքով՝ ելույթում կանդրադառնա աշխատավարձերին ու նրան, որ փորձում են դա ներկայացնել որպես կոռուպցիա:
«2008 թվականին Ռոբերտ Քոչարյանի աշխատավարձը եղել է 400 հազար դրամ, այդ նույն թվականի դոլարային ինդեսքով՝ դա կազմել է 1310 դոլար: Նրա ու նրա ընտանիքի ունեցվածքը գնահատվում է 200 միլիոն դոլար: Սա ունեցվածքի մի մասն է, որը հնարավոր է եղել պարզել: Վստահ եմ՝ եղել են բաներ, որ հնարավոր չի եղել պարզել: Այդ ունեցվածքին հասնելու համար Քոչարյանը պետք է աշխատեր 12 հազար 722 տարի կամ 152 հազար 671 ամիս: Ենթադրենք՝ ամեն ամիս պարգևավճար է ստացել: Եթե ամեն ամիս կրկնակի պարգևավճար ստանար, դրա համար նրան պետք կլիներ 75 հազար ամիս:
Կամ խոսում են, ասում են՝ պատգամավորները ստացել են 600 հազար դրամ պարգևավճար: ՀՀ քաղաքացիները դա կարող են համարել լավ կամ վատ, դա այլ հարց է»,- հայտարարեց պատգամավորը:
![]()