![]()
«Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք Ղարաբաղի հարցը հասցվել էր այն իրավիճակին, որ այլընտրանք չէր թողնվել հակառակորդին, քան ուժով լուծել: Բանակցային գործընթացը գտնվում էր փակուղում, բանակը գտնվում էր վատ վիճակում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանավորման տարիներին, ԼՂ-ն դուրս էր թողնվել բանակցային գործընթացից և այդ պրոցեսը հասցրել էր նրան, որ պետք է պատերազմ լիներ և դա անխուսափելի էր»,-ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով պատերազմին՝ Սիմոնյանը նշեց. «Եկավ 2020 թվականը, պատերազմը եղավ մեծ աշխարհաքաղաքական լուծումներ տալու համար, այն բանը, որ տարածաշրջանը կիսվելու էր Ուկրաինայի գալիք պատերազմի համար՝ անխուսափելի էր: Ռոբերտ Քոչարյանը, որ գլուխ է գովում՝ ես լինեի, այսպես չէր լինի, իր ժամանակահատվածում է եղել այն, ինչ որ եղավ 2020 թվականին, այն ժամանակ է հիմքը դրված եղել: Պատերազմից հետո առաջարկ է եղել ԼՂ ղեկավարությանը հանդիպում ունենալ Սոֆիայում ադրբեջանական կողմի հետ, չասեմ ով, բայց չթողեցին, որ գնան հանդիպման, ձեր կողմնակիցները, որոնք ԼՂ-ում իշխանության էին, իրենք թույլ չտվեցին, դրա համար տեղի ունեցավ երկրորդ ռազմական գործողությունը, որը վերջնականապես ԼՂ-ից հայ ժողովրդին դուրս բերեց: Որ ասում եք՝ ԼՂ-ն հանձնեցիք, բա որ հանձնեցինք, բա ինչու պատերազմ եղավ, թղթով կստորագրեինք, ինչու էր պետք գնալ հասնել դժոխք, մեռնել բոլոր մահացածների հետ: Պլանը եղել է գուբերնատոր դառնալը: 2021 թվականից հետո ոչ մեկն իշխանություն չէր ուզում վերցնել, դրա համար գնացիք քաղաքական դիակ Վազգեն Մանուկյանին բերեցիք, հետո քաղաքական դիակ Կանադայի քաղաքացուն բերեցիք: Հիմա մեկ այլ հավակնորդ է հանդես գալիս, ուզում եք պլան անեք, որ հետո Քոչարյանին որպես վարչապետի թեկնածու ներկայացնեք, դե Սամվել Կարապետյանը չի կարող առնվազն երկու երկրի քաղաքացի է: Մեզ ասում եք ԼՂ-ն դուք հանձնեցիք, մենք կռվել ենք, ինչքան զենք կա տվել ենք, ինչքան փող կա տվել ենք, ինչքան մեռնել կա մեռել ենք, դուք արեցիք դա»:
Դիմելով «Հայաստան» դաշինքին՝ ԱԺ նախագահն ասաց. «Ռոբերտ Քոչարյանը գալո՞ւ է նախատեսված հեռուստաբանավեճին: Փոդքաստն հիմնականում ուղիղ եթերում են անում, զապիս եք անում, հետո մոնտաժում եք, էդքան տափակ միտք է մնում, դա էլ մոնտաժեք: Տիկին Գրիգորյան, վերցնում եք Քոչարյանի թաթիկն ու գնում եք Սյունիք ուղիղ եթերով քայլելու, կարո՞ղ եք, չեք կարող: Շնորհակալություն ուշադրության համար, ցավակցում եմ բոլորիդ»:
![]()