«Ինչի՞ց սկսել նիհարելն ու ե՞րբ անցնել մարզումներին». Լիլիթ Բաբասյան

Instagram-յան էջում դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանը լուսանկար է հրապարակել և կից կատարել հետևյալ գրառումը․

«Ինչի՞ց սկսել նիհարելն ու ե՞րբ անցնել մարզումներին․ ամենամեծ սխալը, որ նկատում եմ, այն է, երբ նիհարել ցանկացող աղջիկներն անմիջապես վազում են մարզասրահ, մինչդեռ առաջին հերթին պետք է փոխել սննդակարգը: Սննդակարգ պահելուց հետո միայն պետք է սկսեք մարզվել:

Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչպիսի մարմին եք ուզում ունենալ: Ձեր նպատակից շատ բան է կախված: Դրանից հետո պետք է ընտրել լավ մարզչի, որը ձեզ ճիշտ կմարզի:

Արդյունքը կարող է տեսանելի լինել 1 ամսից, հնարավոր է նաեւ 1 տարուց: Ամեն ինչ Ձեզնից է կախված: Արդյունքն իրեն սպասեցնել չի տա, եթե զուգահեռ ճիշտ սնվեք, հրաժարվեք ալկոհոլից եւ պարտաճանաչ մարզվեք: 1 ամսվա ընթացքում արդյունք ունենալն իրատեսական է»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ