Որ պահին Ռոբերտ Քոչարյանը չունենա 200 միլիոն դոլար, Աննա Գրիգորյանը չի լինելու նրա կողքին. Ալեքսանյան

«Մեր ընդդիմադիր գործընկերները շատ են սիրում խոսել ինքնությունից, կոռուպցիայից: Մեր ընդդիմադիր գործընկերները գալիս մեզ ասում են՝ պարգևավճար, հավելավճար, աշխատավարձ, այսօր կփորձենք խոսել աշխատավարձերի ու երբ փորձում են դա նույնականացնել կոռուպցիայի հետ, այդ մասին»,-ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Ալեքսանյանը նշեց, որ 2008 թվականը եղել է այն թվականը, երբ Քոչարյանի ամսական աշխատավարձը եղել է ամենաբարձրը մնացած տարիների համեմատ. «2008-ին Քոչարյանի աշխատավարձը եղել է 400 հազար դրամ, 1310 դոլար: Քոչարյանի և նրա ընտանիքի ունեցվածքը գնահատվում է 200 միլիոն դոլար: Այս ունեցվածքին հասնելու համար այս աշխատավարձով Ռոբերտ Քոչարյանը պետք է աշխատեր 12 հազար 722 տարի: Ենթադրենք ամեն ամիս կրկնակի պարգևավճար է ստացել, այդ դեպքում նրան պետք կլիներ 75 հազար ամիս: Ասում են՝ պատգամավորները ստացել են 600 հազար դրամ պարգևավճար:

Ձեր գործընկեր Վահե Հակոբյանը, սա եղել է պետական պալատում իր ամենաբարձր աշխատավարձը, մարդը դքսության ժառանգորդ չի: Նրանից և իր ընտանիքից պահանջվում է բռնագանձել 20 միլիոն դոլար, որպեսզի նա 20 միլիոն դոլարն այդ աշխատավարձով ունենար, պետք է աշխատեր 13 հազար 333 ամիս: Հենց սրա համար է, որ ասում ենք՝ այս մարդիկ ապուշի տեղ են փորձում դնել, երբ այս 20 միլիոնը, 200 միլիոնը փորձում են նույնականացնել 1000 դոլարանոց պրեմիայի հետ, սրա մասին է այս խոսակցությունը: Որ պահին Ռոբերտ Քոչարյանը չունենա 200 միլիոն դոլար, Աննա Գրիգորյանը չի լինելու նրա կողքին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ