Իմ ուժեղությունն իմ լեգիտիմությունն է, դրանից ավելի մեծ ուժ չկա. Փաշինյան

«Իմ ուժեղությունն իմ լեգիտիմությունն է, ես ուժն այդտեղից եմ ստանում: Ով հայտարարել է, որ ուժեղ է, ասում եմ՝ շատ լավ, ապացուցեք, որ ուժեղ եք: Ես հայտարարում եմ, որ ես լեգիտիմ եմ, դրանից ավելի մեծ ուժ չկա»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ Էթնիկ զտում, ցեղասպանություն ասելով ինչ ճանապարհով ենք գնալու. «Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի այսպես կոչված էլիտան է փախել: Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ոչ մեղադրել եմ, ոչ մեղադրում եմ, ոչ էլ կմեղադրեմ: Ժողովրդին որևէ բանում մեղադրելն անհեթեթություն է, առավել ևս Ղարաբաղի ժողովրդին, ում մասին ես ասում եմ, որ նրանք պատանդի կարգավիճակում են: Այդ շրջանակներն են, որ ժողովրդի հասցեին ինչ ասես ասում են, եթե նրանք ժողովրդի հասցեին ինչ ասես ասում են, հետո էլ ասում են՝ մենք ընտրություններում հաղթելու ենք, սա ինչ է, եթե ոչ քաղաքական տգիտություն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ