![]()
«Ես պաշտոնավարման ընթացքում հետևյալ հետևությունն եմ արել, որ այնտեղ, որտեղ պետությունները և հասարակություններն ուժեղ են և զարգացած են, այդտեղ առանձնատների չափերը փոքր են»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նաև նշեց. «Ինձ մոտ՝ որպես միջին վիճակագրական հայաստանցի, հարց է ծագել՝ բա էս մարդիկ, որ պետք է ծնունդ անեին՝ որտեղ են արել, որ այսպես փոքր է իրենց տները և ստացել եմ պատասխանը՝ մոտակա փաբում: Փոքր տները ստիպել են, որ մարդիկ դուրս գան և շփվեն իրար հետ, այդ շփումը գեներացնում է կապեր, ուժեղացնում է հանրային հարաբերությունները: Մեր դեպքում այլ տրամաբանություն է, մենք տները կառուցում ենք հիմնականում այնպես, որ այնտեղից դուրս գալու կարիք չլինի, սա իր հետ բերում է հանրային և քաղաքական և իրավակարգի հետ կապված որոշակի հետևանքներ: Մենք մեզ չենք ճանաչում բավարար չափով, բայց դա պետք է անպայման անենք»:
Փաշինյանի խոսքով՝ մեր շենքերը, շուշաբանդները ձևավորում են մեր մտածողության ձևը. «Սրանք շատ խորքային փոփոխություններ են: Կիրանցի նոր կառուցվող տների շուրջ ինչ-որ պարիսպ չեմ հիշում, որ կա: Պարոն Խաչատրյանն ասում է՝ փողչի չի հերիքում, բայց դա նորմալ է, ռացիոնալ է: Եթե առաջնահերթությունը պարիսպը լիներ, առաջինը պարիսպը կսարքեին, իմաստ չունի այնտեղ պարիսպ սարքելը, որովհետև պետությունը պարիսպը դրել է արդեն»:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ արձագանքեց. «Մարդկանց եկամուտներն ավելանում են, հարազատները դրսում հանդիպում են, որովհետև դրսում հանդիպելն ավելի թանկ է, եթե 20 տարի առաջ մարդիկ մտածում էին հարազատներին հանդիպելու համար գուցե տունը մեծ էին կառուցում նաև նրա համար, որ հարազատներին կարողանան նաև տանը հանդիպելով խնայել: Պատից դուրս հարամարավետությունը պատից ներսին գնալով մոտենում է, որովհետև համայնքների և պետության ֆինանսական հնարավորություննրերն են ավելանում»:
![]()