Մենք նախկինում ունեցել ենք սառեցված պատերազմ, ունեցել ենք պատերազմի հետաձգում, բայց ոչ խաղաղություն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, երբ մարդն ասում է, որ ինքը Վանից է, դա ոչ թե հայրենասիրական մոտեցում է, այլ՝ կայսերական հայրենասիրության դրսևորում։

«Չեմ վարանի ասել՝ դա ստալինյան հայրենասիրության դրսևորում է»,- կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ չի ընդունում, երբ ասում են, թե 2020 թվականից առաջ Հայաստանը խաղաղություն է ունեցել։

ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանն ունեցել է սառեցված պատերազմ, ունեցել է պատերազմի հետաձգում ՀՀ ինքնիշխանության, անկախության, ազատության ու զարգացման հաշվին:

«Մենք հիմա Հայաստանի նավը հասցրել ենք խաղաղության հանգրվանի, ուղղակի նավի ուղևորներին պետք է խաղաղվել, իսկ խաղաղվել նշանակում է տնավորվել, բոխչաները քանդել ու դասավորել պահարաններում։

Այսինքն՝ անցնել մշտական բնակության ռեժիմի, հակառակ դեպքում, երբ մեր տարածաշրջանում վերադարձի թափանիվը պտտեցինք՝ տարածաշրջանից «մեծ կտորն ականջն է մնալու» ու դրա մեջ գիտենք, թե ամենաշատն ով է տուժողը լինում»,- հայտարարել է Փաշինյանը։

Ըստ նրա՝ ՀՀ այսօրվա ունեցածը մեծ պատմական ձեռքբերում է, որի մասին կխոսի մեկ ամիս հետո։

«Դա չի կարելի զոհել գերտերությունների շահերին»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ