Բրազիլական «Կլոն» սերիալի Ժադին կիսվել է նիհարելու գաղտնիքներով

Բրազիլացի դերասանուհի, ֆոտոմոդել եւ հեռուստահաղորդավարուհի  43-ամյա Ջովաննե Անտոնելին կիսվել է նիհարելու գաղտնիքով։

2010թ.-ին աստղի մարմինը լավագույն վիճակում չէր։ Նա երկվորյակների էր լույս աշխարհ բերել եւ հղիության ընթացքում գիրացել էր 20 կիլոգրամով։

Բրազիլուհուն օգնել է բավական խիստ սննդակարգը, որում ներառված էին միայն հավի խաշած միս, չռաֆինացված ձավարեղեն, արքայախնձոր եւ բանջարեղեն։

Նա իրեն արգելել է կարտոֆիլ, ալյուրից պատրաստված ցանկացած բան ուտել եւ սկսել է սպորտով զբաղվել։ Այժմ դերասանուհին հիանալի կազմվածք ունի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ