Հարց լուծող տղա էիք, 30 տարվա մեջ Ղարաբաղի հարցը լուծեիք

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Կարապետյանը անդրադարձել է Քոչարյանի հայտարարութանը  առ այն, թե 2021-ինեթե ինքը գար իշխանության, Ղարաբաղը չէր դատարկվի

Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությունը՝ «Եթե 2021-ին մենք իշխանության գայինք, Ղարաբաղը չէր դատարկվի», ոչ միայն սուտ է, այլև անբարոյական։

Հենց Քոչարյան-Սարգսյան 20-ամյա իշխանության տարիներին Ադրբեջանը նավթի փողով 20 անգամ ավելացրեց բանակի բյուջեն, իսկ մենք՝ հույս դնելով միայն Ռուսաստանի վրա, ճահճացրեցինք մեր պաշտպանությունը։ Ապրիլյան քառօրյա պատերազմն արդեն ցույց էր տալիս, որ անպատրաստ ենք։

Հարցը պարզ է՝ ինչո՞ւ դուք 20 տարում չլուծեցիք Ղարաբաղի հարցը, երբ Ադրբեջանը դեռ թույլ էր։ Ղարաբաղի կորուստը ոչ թե մեկ հայտարարության, այլ 20 տարվա քաղաքական և ռազմական անհեթեթության արդյունք է։
Հին իշխանությունները չկարողացան պաշտպանել Ղարաբաղը և հիմա ստով են փորձում վերադառնալ։ Չի ստացվելու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ