![]()
Անկախության հռչակագիրը անկախության հռչակագիր չէ, դա կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է:
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյնաը՝ պարզաբանելով․
«Եթե դու դնում ես քո բոլոր հարևանների հետ կոնֆլիկտի տրամաբանություն քո Անկախության հռչակագրի հիմքում, դու անհնար ես դարձնում մի բան՝ քո միջավայրում առանց արտաքին օգնության ապրելը և ում օգնությամբ պետք է այդ միջավայրում ապրես, գնալով ավելի ու ավելի կախված ես դառնում նրանից, ով ուզում է լինի:
Ես էլի եմ ասում՝ մենք ծագել ենք, սերել ենք Ղարաբաղյան շարժումից որպես քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, բայց եթե մենք չենք առերեսվելու, եթե չենք փոխվելու, ուրեմն չի փոխվելու նաև մեր պատմական ճակատագիրը»։
![]()