![]()
«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են՝ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 26-ին` ժամը 09:00-ից մինչև մարտի 27-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի (ամբողջությամբ), Արտաշատի խճուղու, Արշակունյաց պողոտայի թիվ 127 բազմաբնակարան շենքի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները
![]()