![]()
Թուրքիայում շարունակվող թմրանյութերի օգտագործման և տարածման հետ կապված լայնածավալ քննության շրջանակում ձերբակալման օրդեր է տրվել «Թակիր իմ դուռը» սերիալից հայտնի դերասանուհի Հանդե Էրչելի նկատմամբ։
Ստամբուլի գլխավոր դատախազության տվյալներով՝ գործի շրջանակում որպես կասկածյալ ներգրավված է ընդհանուր առմամբ 16 անձ։ Նրանցից 14-ը արդեն ձերբակալվել կամ բերման են ենթարկվել, իսկ ևս երկուսի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հետախուզվողների թվում է նաև Էրչելը, որը, ըստ տեղեկությունների, այս պահին գտնվում է արտերկրում։
Քննությունը վերաբերում է թմրանյութերի օգտագործմանը և դրանց օգտագործման համար պայմաններ ստեղծելուն։ Իրավապահները չեն բացառում, որ գործի շրջանակում կարող են ի հայտ գալ նոր կասկածյալներ։
Դեպքի վերաբերյալ դերասանուհու կողմից պաշտոնական մեկնաբանություն այս պահի դրությամբ չի տարածվել։
![]()