![]()
Մարտի 25-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Արմեն Օհանեսովին։
Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը։
Հիշեցնենք՝ 2025 թվականի նոյեմբերի 2-ին փրկարարները, պարեկները ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել էին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել էին մարմնական վնասվածքներ: Երեխայի հայրը կալանավորվել է՝ երեխային խեղդամահ անելու միջոցով սպանելու համար:
![]()