![]()
Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից Լիբանանի հարավային և արևելյան շրջաններին հասցրած օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, վիրավորվել՝ 153-ը։
Այս մասին տեղեկացրել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
«Ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 1094-ի, իսկ վիրավորներինը՝ 3119-ի»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Իսրայելի կողմից մարտի 2-24-ը հասցրած հարվածների հետևանքով զոհերի թվում կա նաև 120 երեխա։
![]()