![]()
Նրանք, ովքեր խարդախություն են թույլ տալիս, ստիպում են որպեսզի վիզայի բոլոր դիմողների նկատմամբ առավել աչալուրջ ստուգումներ կատարվեն։
Այս մասին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
«ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ, և մեր աշխատակիցները խարդախության ցանկացած դեպք առավելագույնս լուրջ են ընդունում։
Եթե տեղյակ եք վիզաների հետ կապված խարդախությունների մասին, ապա խնդրում ենք հաղորդում ներկայացնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![]()