Պետությո՞ւն ենք ուզում, թե՞ գաղութ. այս ընտրություններով պետք է սա հասկանանք. Բաբայան. տեսանյութ

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ ընտրության գնացողները առաջին հերթին պետք է պատասխանեն հարցին՝ մենք պետությո՞ւն ենք ուզում, թե՞ գաղութ:

Ըստ նրա՝ սխալ է ապրել հավերժ թշնամի և հավերժ բարեկամ մտածողության մեջ: Սա շատ վատ թեզ է:

«Մենք անընդհատ կկրկնենք մեր նախկին սխալները, եթե չփոխեինք ինքներս մեզ, այն միջոցները, որոնց արդյունքում հասել ենք այս վիճակին: Պարտությունները նորմալ մարդկանց դարձնում են ավելի իմաստուն, որ այլևս չկրկնեն նույն սխալները: Մեր սխալների համար պատասխանատու են մեր երեխաները: Այս ընտրություններով պետք է հասկանանք՝ որն է մեր հայրենիքը»,- ասում է նա:

Բաբայանը «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ