![]()
Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ասում է՝ «Մեր ինքնությունը մեր պետությունն է և մեր պետությունն է մեր ինքնությունը»։ Դա վերաբերում է բոլոր ժամանակներին, մենք առանց պետության չենք ունեցել ինքնություն։ Եվ պետություն չունենալու ժամանակաշրջանում մենք ապրել ենք էն ինքնությամբ, որով օժտվել ենք պետություն ունենալու ժամանակաշրջանում։
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2020 թվականի պատերազմից հետո, 2021-ին ես առիթ ունեցել եմ այս ամբիոնից խոսել հայրենասիրության մոդելի մասին։ Հայրենասիրության այն մոդելը, որով մենք ապրել ենք Խորհրդային Միությունում 2-րդ աշխարհամարտից հետո և երրորդ հանրապետությունում հիմնականում, հայրենասիրական այդ մոդելի հեղինակը Ստալինն է։ Դա ընդհանրապես որևէ կապ չունի մեզ հետ։
Մենք մեզ հարց պե՞տք է տանք, թե ոնց եղավ, որ ազգային ինքնությունը ժխտող Խորհրդային Միությունը մեկ էլ Երկրորդ աշխարհամարտից հետո սկսեց ազգային ինքնություն գծագրել մեզ համար։ Դա 2 պատճառով է տեղի ունեցել։
Պատճառ 1․ որպեսզի մենք մեր ինքնությունը Խորհրդային Հայաստանի հետ չկապենք, այսինքն պետություն ունենալու մեր իղձերը չկապվեն Խորհրդային Հայաստանի հետ և այսպիսով Խորհրդային Միության աբողջականությունը կասկածի տակ չդրվի, և երկրորդ, ինչպես էն ժամանակ, մեր նկրտումները գերտերություններն իրենց նպատակներով օգտագործելու հնարավորություն ունենան։ Հայրենասիրության այն մոդելը, որով մենք, ես ինքս մինչև վերջերս ապրում էինք, այդ հայրենասիրության մոդելը մեզ համար Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցությունն են ստեղծել և Իոսիֆ Ստալինը: Ասել է՝ հա՛յ ժողովուրդ, պետք է այսպիսին լինեք:
Մենք վերադառնում ենք մեր ինքնությանը։
«Մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից: Սա մենք պետք է պարզ հասկանանք, սրա մասին է խոսքը: Մեր ինքնությունը մեր պետությունն է»,- ասաց վարչապետը:
![]()