![]()
«Ընդդիմությունը խուսափում է քաղաքական խոսակցությունից»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:
«Ընդդիմությունը որքան էլ փորձի իր առաջարկները փաթեթավորել խաղաղության ներքո, դա հստակ պատերազմ է: Իրենք գերի են, հատուկ կենտրոնների կողմից հավաքագրված»,- ասում է նա:
Վերջինիս խոսքով՝ նախկին իշխանությունների կառավարման տարիները եղել են արյունալի, և դրա համար եղավ հեղափոխություն. «Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին մարդիկ փախչում էին երկրից, քանի որ չէին կարողանում բիզնեսով զբաղվել: Սերժ Սարգսյանը նույնիսկ իր կաբինետը ինքնուրույն չէր ձևավորում»:
Ըստ Սոնա Ղազարյանի՝ երբ հանդիպում են քաղաքացիների հետ, նրանց մեծ մասն ասում է. «Տեր կանգնեք խաղաղությանը և պատժեք նախկիններին»:
Իշխող ուժի անդամը շեշտում է՝ այս ընտրությունները շատ կարևոր են, քանի որ պայքար է գնում խաղաղության դեմ. «Մենք պատերազմով չենք վախեցնում, ներկայացնում ենք այն, թե ինչ է լինելու. մեր երկիրը ուզում են անկման տանեն»:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
![]()