Այրվում է «Կանազ» մշակույթի տունը․ դեպքի վայրում է 10 մարտական հաշվարկ․ տեսանյութ

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, մարտի 25-ին՝ ժամը 19։12-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկոցնում է, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է «Թիվ 3 կանչ». դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և երկու ջրատար։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ