![]()
«Առաջիկայում կբերենք մի կարևոր որոշում, որ արդեն հաջորդ տարվանից, այսինքն այս տարվա ընդունվողները կարող են ստանալ 2-րդ մասնագիտություն, այսինքն 2-րդ կուրսից արդեն իրենց հիմնական՝ զինվորական մասնագիտությունից զատ հնարավորություն կունենան մասնագիտական պատվերի շրջանակում հայաստանյան այլ բուհերում ստանալ կրթություն»,- ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անդրադառնալով Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայում սովորողներին։ Նախարարը
նշեց, որ, ըստ այս որոշման, հետագայում, երբ լրանա զինվորականների 20-ամյա պայմանագիրը, նրանք կկարողանան լինել մրցունակ աշխատաշուկայում։
Մանրամասները՝ տեսանյութում
![]()