Մասիսում 75-ամյա տղամարդը դանшկահարել է նախկին կնոջը․ նա ձերբակալվել է

Մարտի 25-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել մի տղամարդ և հայտնել, որ րոպեներ առաջ դանակահարել է նախկին կնոջը։ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ 75-ամյա տղամարդը ժամը 13:50-ի սահմաններում այցելել է Մասիսի Հանրապետության փողոցում բնակվող նախկին կնոջը և դանակահարել նրան։

Ըստ նախնական տվյալների՝ դրդապատճառը խանդն է։ 70-ամյա կինը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։ 75-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։

Քննչական կոմիտեից 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարված սպանությունը) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը):

Առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է»,- հայտնեցին ՔԿ-ից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ