![]()
Ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականին շատ մեծ մեղադրանքներ կային ինձ, որ ես հրապարակային վտանգների մասին չեմ զգուշացրել հանրությանը, շատ մեծ մեղադրանքներ կային: Ես այդ մեղադրանքներից և սխալներից արել եմ հետևություններ: Այդ մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընտրություններից հետո սպասվող իրավիճակին:
«Երկրորդը՝ մենք ասում ենք շատ պարզ բան՝ այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի հետևյալը՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, թե չի շարունակվում:
Այսօր ՔՊ-ն միակ քաղաքական ուժն է, ով հստակ ասում է, որ մենք որոշել ենք և չենք շարունակում Ղարաբաղյան շարժումը որպես քաղաքական մեծամասնություն, մյուս բոլոր ուժերն ասում են, որ իրենք շարունակելու են Ղարաբաղյան շարժումը: Ժողովուրդը դա պետք է որոշի: Եթե որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակում են, դա նշանակում է պատերազմ, որովհետև Ղարաբաղյան շարժումը պատերազմ է: Եթե որոշում է, որ խաղաղություն է, ուրեմն Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում: Շատ պարզ ընտրություն է»,- նշեց վարչապետը:
![]()