Այ որսագող տականքներ, հերիք է մարդկանց զգացմումքները շահարկեք Շատ շատերին՝ դավաճան կամ այլ բան ասելուց առաջ՝ խորը մտածեք որ վերջը լավ լինի

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանի ֆեյսբուքյան գրառումը․

Ծանր բան ասեմ, երևի հասկացողը կհասկանա, եթե չհասկանա Աստված իրա հետ։ Մյուս անգամ, որ կսկսեք շահարկել տուն-տեղ կորցնելու թեման, ասեմ՝ 88-ին ծնողներս Գյումրիում ( երկրաշարժի հետևանքով) հիմնահատակ կորցրել են տուն ու տեղը, որը իրենց բանվորական աշխատանքով հազիվ ձեռք էին բերել։ Հետո կորցրեցին իրենց կյանքը նորմալ ապրելու ժամանակը, որովհետև ընկած էին երկրաշարժի հետևանքով իմ առողջությունն ու կյանքը փրկելու գործերով։ Հետո շատ շատերի նման լուռ համակերպվեցին կյանքի դաժան պահերին, որովհետև Արցախին էր պետք, մեր Հայրենիքի մի մասին էր պետք։ Հետո սկսեցին շատ շատերի նման հոգեպես տառապել իրենց մյուս զավակի ճակատագրով, որը 95-ին գնաց ծառայության Արցախ (Տոնաշեն, Եղնիկներ, Աղդամ)։ Սա ինչի եմ երկար գրում՝ հատուկ նրանց համար, որոնք էս օրերին ռազմահայրենասերներ են խաղում։ Էդ նրանք են, որոնք էդ իմ ասած թվերին երկրից փախնելու ուղիներ էին գտնում, էդ նրանք են, որոնք 2020-ի դժոխային օրերին երեխեքին փախցնելու՝ «գրին քարտի» ու այլ ծրագրեր էին մշակում, էդ նրանք են, ովքեր մինչև 2020-ը ոտքերը Արցախ չէին դնում։ Որ տեղը գա՝ Ես ինձ ավելի Արցախցի կհամարեմ, քան շատ բնիկ արցախցիներ։ Ես տեսել եմ իմ աղջկա արցունքներն ու ինձ գրկախառնվելը, երբ պատերազմի առաջին օրերին ( 2020-ի հոկտեմբերի 1-2ին)
առաջին գործուղումիցս վերադարձա տուն։ 2000 թվից սկսած ավելի շատ եմ եղել Արցախում, քան հարազատ Գյումրիում։
Սա պատմեցի ինչի համար՝ այ որսագող տականքներ, հերիք է մարդկանց զգացմումքները շահարկեք։ Էս օրերը կանցնեն կգնան, բայց մի քանի լայքի ու կոպեկի համար ձեզ մի դրեք Սասունցի Դավթի տեղ։
Ես գրում եմ, բայց լիքը մարդ չի գրում չի արտահայտվում, բայց հատ-հատ հիշվում է ամեն բան։ Շատ շատերին՝ դավաճան կամ այլ բան ասելուց առաջ՝ խորը մտածեք որ վերջը լավ լինի 😉

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ