Սամվել Կարապետյանը պարտվել է ինձ դատարանում. Արսեն Թորոսյան

Առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ մերժել է գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի։

Այս մասին Թորոսյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում՝ նշելով, որ Կարապետյանն իրենից պահանջել է ներողություն որոշ հայտարարությունների համար:

«Սիրելի՛ հայրենակիցներ, կհիշեք, որ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը ինձ դատի էր տվել և փորձում էր պարտավորեցնել, որ ներողություն խնդրեմ ինչ-որ վիրավորանքների և զրպարտանքի համար, ԱԺ ամբիոնից իմ հնչեցրած հայտարարության համար՝ ըստ էության փորձելով լռեցնել ինձ, ինչը, իհարկե, չհաջողվեց և չի հաջողվի։

Եվ ահա Առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ մերժել է այդ հայցը, և ես հաղթել եմ դատարանում, իսկ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը՝ պարտվել»,- ասել է Թորոսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ