![]()
«Ռոբերտ Քոչարյանը կարող է խոսել այն 200 միլիոն դոլարի մասին, որը, ըստ դատախազության մեղադրանքի, «կերել» է»:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին:
«Ռոբերտ Քոչարյանը կարող է մեր կերած պեռաշկու մասին խոսել, կարող է իր կերած 200 միլիոն դոլարի մասին խոսել և դրանով լրջացնել քաղաքական խոսակցությունը: Ռոբերտ Քոչարյանը հանրայնացնում էր այն, որ ինքը միլիոններ է ծախսել, գնացել է Տանզանիա, վայրի բնության մեջ առյուծ է սպանել և նստել սատկած առյուծի վրա»,- նշել է պատգամավորը:
Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ փոդքասթում հայտարարել էր․ «Եթե որևէ քաղաքական գործիչ էշի պես զռռա, կարծում եմ՝ դիտումները միլիոնները խփելու են»:
![]()