Եթե ընդդիմությունը գա իշխանության և սկսի վարել այն քաղաքականությունը, որի մասին հայտարարում է՝ դա բերելու է 100 տոկոսանոց պատերազմի. Ռուբինյան

«Ռոբերտ Քոչարյանն ու իր ընտանիքը պետք է դադարեն երկարացնել և պետք է առանց վիճարկելու 200 միլիոն դոլարը մուծվեն ՀՀ պետական բյուջե: Թող իրենք դադարեն զբաղեցնել մեր դատավորներին, դատախազներին, փաստաբաններին: Դատախազությունն իրենցից պահանջում է բյուջե վերադարձնել ապօրինի ձեռք բերված 200 միլիոն դոլարը: Կարո՞ղ է՝ Քոչարյանն իր ընտանիքի անդամներին նախընտրական կաշառք է տվել, երբ այդ 200 միլիոն դոլարը կուտակել է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին՝ Ռուբինյանը նշեց. «Երբ մենք ասում ենք, որ եթե ՀՀ-ն որդեգրի այն քաղաքականությունը, որն ընդդիմադիրներն առաջարկում են, որպեսզի այն որդեգրի, դա անխուսափելիորեն բերելու է պատերազմի, այստեղ սպառնալիքի որևէ աղերս չկա: Մենք ասում ենք՝ այս պահին պատերազմի հավանականությունը հավասար է զրոյի, եթե ընդդիմությունը գա իշխանության և սկսի վարել այն քաղաքականությունը, որի մասին հայտարարում է, իսկ իրենք հայտարարում են, որ համաձայն չեն այս խաղաղության պարամետրերի հետ, դա բերելու է ակնհայտ և 100 տոկոսանոց պատերազմի: Հունիսի 7-ին մեր քաղաքացիներն ունենալու են ընտրություն այն քաղաքականությունների միջև, որ առաջարկում են ուժերը, ՔՊ-ն առաջարկում է պահել այս խաղաղությունը, ընդդիմությունն առաջարկում է վերանայել այս խաղաղությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ