Հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին ամսական 120 հատ տակդիր կտրամադրվի․ Արսեն Թորոսյան

Հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին տակդիրներ կտրամադրվեն։ Այս մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ այն քաղաքացիները, որոնց ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված են տակդիրներ, այսուհետ կարող են դրանք ստանալ հավաստագրված կազմակերպություններից՝ ամսական մինչև 120 հատ՝ 36 հազար դրամի չափով։

«Դա մեծ ֆինանսական բեռ է նրանց և նրանց ընտանիքների համար, և սա էական թեթևացում կլինի նրանց համար։ Իհարկե, կան նաև այլ աջակցող միջոցներ, որոնք այս տարի ընդլայնվել են՝ լսողական միկրոպրոցեսորների փոխարինվող մասեր, միկրոպրոցեսոր, տարբեր տեսակի պրոթեզներ։ Մյուս տարի նույնպես այդ ցանկն ընդլայնվելու է»,- ասել է Թորոսյանը։

Միաժամանակ, նրա տեղեկացմամբ, ապրիլի 1-ից հաշմանդամություն ունեցող քաղաքացիների նպաստները 10,000 դրամով կբարձրանան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ