![]()
Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով մարտի 25-ին Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի խմբաքանակ։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Բեռը կուղարկվի 5 վագոնով՝ Բաքվի արվարձանում գտնվող Բալաջարի կայարանից։
Այնուհետև շարժակազմը Բյոյուկ-Քյասիկ կայարանով կուղևորվի Վրաստան, որտեղից էլ կուղղվի դեպի Հայաստան։
Հիշեցնենք, որ ռուսական ցորենի վերջին առաքումը Հայաստան՝ Ադրբեջանի տարանցմամբ, տեղի է ունեցել մարտի 19-ին. այդ ժամանակ ուղարկվել էր 488 տոննա բեռ։
![]()