![]()
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ամբիոնից հայտնել է, որ երեկ ծիծաղելի ու միաժամանակ նողկալի դեպք է տեղի ունեցել:
Ըստ նրա՝ պատգամավորներից մեկը դուրս է եկել անհայտ կորածների ծնողների մոտ և ասել. «Դե դիմացեք, երկու ամիս բան մնաց, հեսա Նիկոլին ռադ կանենք, կգնան»։
Սիմոնյանը հայտնել է, որ տվյալ պատգամավորը Հակոբ Ասլանյանն է եղել, և հիշեցրել է՝ նա ինչպես էր ՔՊ խմբակցության նիստի ժամանակ «աղաչում», որ մնա խմբակցությունում:
«Գիտեք, մենք էլի նման դեպքեր ունեցել ենք մեր քաղաքական պատմության մեջ, և վստահ եմ՝ էլի կունենանք, երբ մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանի շողքը տեսնում են, մտածում են՝ իրենք են: Աստղայինը տանում է, մտածում են՝ իրենք քաղաքական լուրջ ապագա ունեն: Իրենք քաղաքական Պանիկովսկին են»,- ասել է ԱԺ նախագահը՝ նշելով, որ նրա թոշակի հարցը, այնուամենայնիվ, լուծել են:
«Այնուամենայնիվ, թոշակը կստանաս, մի՛ անհանգստացի, բայց ամոթ է, ձեզ հավաք պահեք և ձեզ չափի մեջ պահեք: Նիկոլ Փաշինյանի շողքը հանկարծ չմտածեք՝ դուք եք կամ կարող եք լինել: Իրոք երկու ամիս մնաց, հետո ձեզ երևի փողոցում մարդիկ տեսնեն ու չճանաչեն»,- խոսքը եզրափակել է Սիմոնյանը:
![]()