![]()
Մարտի 24-ին դերասան Հայկ Մարությանը Իջևանում հանդիպում էր կազմակերպել համակիրների հետ, անգամ Իջևանի մշակույթի տունն էր վարձակալել բնակիչների հետ հանդիպման համար։
Սակայն կուսակիցների հետ ժամանելով Իջևան Մարությանը փաստի առաջ է կանգնել, դահլիճը դատարկ է եղել, մարդ չէր հավաքվել։
Արդյունքում ստիպված են եղել չեղարկել Իջևանի մշակույթի տանը քաղաքացիների հետ հանդիպումը ու պարզապես շրջել Իջևանի կենտրոնական փողոցներով։
![]()