![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին։
Երեկ Ռ.Քոչարյանը պոդկաստում (կարդալ վոյինի ձայնով) կրկին անդրադարձել է 44-օրյա պատերազմին: Նա չի հանդարտվում 2021-ի ընտրություններից հետո, քանի որ ծամածռվելով խոստացել էր մաշացնել Փաշինյանին, բայց ինքն է քռքաշ հասել 2026-ի ընտրություններին: Եվ հարց է՝ հունիսի 7-ին մի քանի մանդատ կունենա, թե ոչ: Խորհուրդ կտամ համակերպվել «մաշվածի» կարգավիճակի հետ:
Վստահ եմ, որ Քոչարյանն ուրախ է, որ կարող է խմբակցություն էլ չունենա: Չէ, որ նրա ձայնով մեկը հյուսիսին աղաչում էր դուրս գալ այս գործընթացից, բայց պրոցեսները ցույց տվեցին, որ թույլ չեն տվել: Հիմա լեգիտիմ պատճառ կունենա «էքզիթի» և զբաղվելու իր սիրելի գործով՝ մուֆլոն խփելով:
![]()