![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շնորհակալ են խաղաղության համար: Մարդիկ արձանագրում են, որ ապահով են իրենց զգում:
Նրա խոսքով՝ քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ արտառոց իրադարձություններ գրեթե չեն եղել՝ բացառությամբ մի քանի հայտնի դեպքերի:
«Մենք վստահ ենք համատարած աջակցության վրա, դրա համար էլ ուղիղ եթերը միացրած ենք պտտվել: Իսկ որտեղ մենք սխալվում ենք, պատրաստ ենք ներողություն խնդրել»,- ասում է նա:
Անդրադառնալով Երևանի մետրոյում վարչապետի և Ղարաբաղից տեղահանված կնոջ միջև տեղի ունեցած անցանկալի միջադեպին՝ պատգամավորն ասում է. «Չսպասելով այդ կնոջ ներողությանը, որը 680 հազար մարդու ամենատարբեր վիրավորանքներ ու անեծքներ է ասել, վարչապետը ներողություն խնդրեց, ես էլ եմ պատրաստ միանալ նրան: Սակայն պետք է փակել այս թեման. ատելության խոսքը երկուստեք լավ տեղ չի տանում»:
Ինչ վերաբերում է ուժեղ ղեկավար ունենալու վերաբերյալ իշխանության ընդդիմախոսների պնդումներին, Հակոբյանն ընդգծում է. «Ախրանիկները զուգարանում ծեծել են ու սպանել մարդուն․սա՞ է ուժեղության չափանիշը»:
Իշխող ուժի անդամը նկատում է՝ իրենք ասում են, որ գնում են խաղաղության ճանապարհով, իսկ Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները ուզում են վերադառնալ կոնֆլիկտին:
Հասմիկ Հակոբյանը կարծում է, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոգին ծախել է փողին, քանի որ նրա համար լավ թեկնածուն փողով մարդն է, այսինքն՝ Սամվել Կարապետյանը:
«Հունիսի ընտրությունները վերջին հեղափոխությունն է, նախկինները ջախջախվելու են»,- համոզմունք է հայտնում նա:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()