![]()
«Երբ Հայաստանում հակակոռուպցիոն համակարգը հետ է բերում տարածք կամ շենք-շինություն, շատ ժամանակ ասվում է, որ դրա գումարը 10-ից 14 միլիոն է: Հետո երբ ՀՀ-ում ուզում են դա շուկայականով վաճառել արդեն 14 միլիոնը հնչեցված է, վախենում են, որ շուկայականով դրա գինը կարող է 12 միլիոն է:
Կուզեմ՝ այդտեղ էլ ուշադրություն դարձնեք, որովհետև պետությունը շատ է կուտակում շենք-շինություններ, լավ կլինի, որ դրանք արագ իրացվեն, որ գեներացվեն, դրանք սկսեն հարկ վճարել, գույքհարկ վճարել, բիզնես գործունեություն ծավալել, ԱԱՀ, աշխատավարձ վճարել»,- ԱԺ նիստում նման դիտարկումով դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցին:
Փոխնախարարը նշեց, որ հարցը պետք է քննարկվի նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ.«Ներկայումս ուսումնասիրում ենք միջազգային լավագույն փորձը հետ բերված ակտիվների կառավարման առումով»:
![]()