Նախակրթարան հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաները. ԿԳՄՍՆ-ն նոր նախագիծ է մշակել

«ԿԳՄՍՆ-ն նոր նախագծով առաջարկում է 5 տարեկանի փոխարեն հնարավորություն կունենան նախակրթարաններ հաճախել նաև 4 տարեկան երեխաները»:

Այդ մասին Ազգային ժողովի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նախագիծը:

Ըստ նախարարի՝ սա կարևոր որոշում է հատկապես քաղաքային բնակավայրերի համար, որտեղ կան նախակրթարաններ հաճախելու հերթեր, և երեխաները վաղ փուլում չեն կարողանում ներգրավվել նախադպրոցական կրթության պրոցեսում:

«Կարևորում եմ, որ մենք այն բոլոր բնակավայրերում, որտեղ նախակրթարանը միակ հաստատությունն է, որտեղ հնարավոր է ունենալ նախադպրոցական կրթություն, ինչը նշանակում է, որ մանկապարտեզներ տվյալ բնակավայրերում չկան, այս պարագայում մենք նախատեսում ենք, որ կկարողանան նախակրթարան հաճախել 3-6 տարեկան երեխաները:

Սա էլ հնարավորություն է տալիս ավելի ճկուն և այլընտրանքային միջոցներով ապահովել այն բնակավայրերը, որտեղ փոքր թվով նախադպրոցական տարիքի երեխաներ կան, և նրանց դուրս չթողնել կրթությունից»,- ասաց նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ