![]()
Սովետական Միությունը փլվելուց հետո բոլոր տեղերում՝ Միջին Ասիայում, Ուկրաինայում, մեր տարածաշրջանում, թողել է չլուծված սահմանային հարցեր: Մեզ էլ ասել է՝ դուք, որ ապրում եք ՀՀ-ում, միշտ երազեք, որ ձեր տունը մենակ այստեղ չէ, այնտեղ էլ է ձեր տունը, այնտեղ էլ: Մենք էլ ձեզ տիրություն կանենք, որ մենք էլ միշտ կախված լինենք իրենցից: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այո՛, կա պատերազմի կուսակցություն, կա խաղաղության կուսակցություն, և, այո՛, 2026-ի հունիսի 7-ի ընտրությունները լինելու են խաղաղության և հնարավոր պատերազմի մասին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է խաղաղության երաշխավորներին, Ալեն Սիմոնյանը կարծիք հայտնեց, թե աշխարհում գոյություն չունի 100 տոկոսանոց երաշխավորություն. «Մեր երաշխավոր, իր ռուսական բազան այստեղ ունեցող, ինչպես նաև ԼՂ-ում խաղաղապահներ ունեցող մարդը, որը երաշխավոր էր, դարավոր բարեկամ էր, ասեց հետևյալը՝ զգո՛ւյշ դուրս եկեք, որ այստեղ բան չլինի»:
Դիտարկմանը, թե դրա պատճառն այն էր, որ Պրաhայում վարչապետ Փաշինյանը ճանաչել էր Ադրբեջանի ամբողջականությունը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ չէր կարող Պրաhայում Հայաստանը չճանաչել, որովհետև եթե չես ճանաչում ՀՀ-ն, ի հայտ է գալիս ՀԱՊԿ-ի հայտարարությունը, թե ՀՀ սահմանները սահմանազատված ու սահմանագծված չեն, ինչպե՞ս խառնվենք:
«ՀՀ-ն Պրահայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուց և իշխանությունը կորցնելուց: Ով խոսում է Պրահայի մասին բացասական տրամադրվածությամբ, ուզում է, որ ՀՀ-ն որպես անկախ երկիր չլինի… Մենք Պրահայում ոչ թե Ադրբեջանի տարածքն ենք ճանաչել, այլ մեր տարածքն ենք ճանաչել, որովհետև Հայաստանը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է Ադրբեջանը»,- ասաց նա:
![]()