![]()
Ֆեյսբուքյան օգտատեր Շող Մովսիսյանը գրում է.
Մի հատ ուշադիր նայեք այս քարտեզին հայերս: Ոչինչ չի հուշու՞մ: Երեկ մի քոչարյանական անուղեղ ամէոբա ՔՊ կուսակցական քարոզարշավի ընթացքում, Երևանի Շենգավիթ թաղամասում այս խորհրդանիշը գցել է ոտքի տակ և տրորելով ջարդել: Եթե ուշադիր նայեցիք, կտեսնեք, թե որտեղից է ջարդված քարտեզը: Այո, Վայոց ձոր ու Սյունիք, պոկվել է Հայաստանի հիմնական տարածքից: Պատահականություններ չեն լինում, սա նախախնամություն է, Աստված վերևից կարծես հուշում է, որ եթե հայ ժողովուրդը այս պետականանքադներին իշխանություն տա, ապա հենց այսպես էլ մասնատվելու է Հայաստանը, սա է իրենց հիմնական նպատակը: Սյունիքը տարածաշրջանի, ինչու չէ նաև աշխարհի մասշտաբով կարևորագույն ստրատեգիական տարածք է Եվրոպա Ասիա տրանսպորտային հանգույցների համար: Վայոց ձոր, Սյունիք, կտրելու են ու դարձնեն հերթական ռուսական բանակային պոլիգոնը, որպեսզի աշխարհին թելադրեն իրենց կամքը, իսկ ձեզ դարձնեն այդ կամքը սպասարկողները: Անդամալույծ են անելու Հայաստանը, սա է Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան օլիգարխների երազանքը` Երևանը իր շրջակայքով ու ժողովրդով պիտի ծառայի իրենց, իսկ իրենք իրենց հերթին պիտի ծառայեն կայսրությանը, ձեր զավակներին նվիրելով արյունով ու արցունքներով շաղախված ապագա: Մի դարձրեք ձեր զավակներին մատաղացու գառներ, մեղք եք դուք էլ, ձեր զավակներն էլ:

![]()