![]()
Մեկնարկել է ԱԺ հերթական նստաշրջանը:
Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի ընտրության հարցը:
Վլադիմիր Վարդանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է: 2019-ից մինչև օրս Ազգային ժողովի պատգամավոր է, զբաղեցնում է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրել է Հայաստանի Հանրապետության նախագահը:
![]()