Նախընտրական պոպուլիզմի հիթ-շքերթում առաջին հորիզոնական բարձրացավ ՀԱԿ-ը. Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ նախընտրական պոպուլիզմի հիթ-շքերթում առաջին հորիզոնական բարձրացավ ՀԱԿ-ը:

«Նրանք խոստանում են տարեկան 12-15% տնտեսական աճ,

Աղքատության վերացում (ոչ թե նվազեցում, այլ ՎԵՐԱՑՈՒՄ),

Գործազրկության վերացում (ոչ թե նվազեցում, այլ ՎԵՐԱՑՈՒՄ):

Եթե գիտեք որևէ երկիր, որտեղ աղքատություն և գործազրկություն ընդհանրապես չկա, խնդրում եմ քոմենթներում նշել:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուի այն ասածին, որ «ՔՊ-ն ծլկեց բանավեճից» (այն բանավեճը, որտեղ ներկայացվել են այս դարակազմիկ խոստումները), խորհուրդ կտամ վերհիշել անորսալի Ջոյի մասին հին, բայց ակտուալ անեկդոտը»,- գրել է Թունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ